Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հալած յուղի 8 օգտակար հատկանիշները

Հալած յուղի 8 օգտակար հատկանիշները

Քչերը գիտեն, որ հալած յուղը ո՛չ միայն խոհանոցի, այլ նաեւ ավանդական կրոնական ծիսակատարությունների եւ բժշկական բաղադրիչ է. բայց սա արդեն՝ Հարավարեւելյան Ասիայի երկրներում, տեղեկացնում է Mediacal Daily-ն։

Ինչ վերաբերում է բժշկության մեջ կիրառմանը , ապա այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Ստորեւ սննդակարգի մեջ հալած յուղ ներառելու մի շարք պատճառներ ենք ներկայացնում.

  1. Լակտոզի հետ կապված բարդություն  չի առաջանա
    Քանի որ հալած յուղ պատրաստելիս բոլոր տեսակի հավելումները հեռացվում են, լակտոզի նկատմամբ թույլ դիմադրողականություն ունեցող մարդիկ հանգիստ կարող են ընդունել այն։ Չնայած ամեն դեպքում լավ կլինի նախապես բժշկի հետ խորհրդակցել։

  2. Չի փչանում
    Հալած յուղը սառը վիճակում պահելու կարիք չունի եւ որոշ դեպքում մինչեւ 100 տարի կարող է անվնաս մնալ։

  3. Ճկունություն է խթանում
    Հալած յուղի օգնությամբ կարելի է շարակցական հյուսվածքների ճկունության մակարդակը բարձրացնել։ Ահա թե ինչու են յոգայով զբաղվող մարդիկ իրենց սննդակարգի մեջ նաեւ այս բաղադրիչը ներառում։

  4. Հարուստ է վիտամիններով
    Հալած յուղը հարուստ է ոսկրերի, ուղեղի եւ դիմադրողական համակարգի համար մեծ կարեւորություն ներկայացնող այնպիսի ճարպալուծելի սնուցիչներով, ինչպիսիք են A, D, E եւ K վիտամինները։

  5. Առողջ մարսողական համակարգ
    Հալած յուղի շնորհիվ բջջանյութը ճարպաթթվի է վերածվում, ինչը շատ կարեւոր է աղիքային մանրէների դեմ արդյունավետ պայքարի համար։ Այն նաեւ ախորժակ է բարձրացնում եւ հավելյալ քաշի կորստի բերում։

  6. Նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը
    Հետազոտությունները ցույց են տվել, որ հալած յուղը աղիներում եւ շիճուկի մեջ առկա խոլեսթերինի մակարդակը նվազեցնելու հատկություն ունի։

  7. Բարձր եռման կետ
    Յուղի այլ տեսակների համեմատությամբ՝ հալած յուղը բարձր աստիճանում է եռում եւ ծխի հետ շնչառական համակարգի համար վտանգավոր նյութեր չի արտազատում։

  8. Քաշի կարգավորում
    Կանաչ խոտով սնվող կովի կաթից ստացված յուղը քաղցկեղի դեմ պայքարող ճարպաթթուներին միակցված լիոլենաթթու է պարունակում, ինչը քաշը կարգավորման համար պատասխանատու գործոններից մեկն է համարվում։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. veggy.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ